Եգիպտոսի քաղաքացին Երևանում 10-րդ հարկից ընկել և տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։
Դեպքի փաստով ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։Կառուցապատողը «ՎԵԼԼԻ ԲԵՅ» ՍՊԸ-ն է (Վահագն Ֆրանգյան), շինարարությունն իրականացնում է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն (լիցենզիա N 16231), հեղինակային հսկողությունն իրականացնում է «ԱՐԹՄԱՆ» ՍՊԸ-ն (արտոնագիր՝ ՃԲԴ-Ա-073), տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՓՐՈՓԵՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-ն (լիցենզիա՝ N16826-01)։Շինարարության սկիզբը՝ 04.03.2023թ.Շինարարության ավարտը՝ 31.12.2025թ.»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ձորաղբյուրում կիսակառույց շինությունից քաղաքացին ընկել է փոսը
- Երևանում քաղաքացին ընկել է ձորակը
- Պետական աջակցության բացակայությունը շինարարության ոլորտում հնարավոր խնդիրների կարող է հանգեցնել. Գուրգեն Գրիգորյան
- Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը