Եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեծանվավազք սիրեր, այլ ՝մականախաղ, Հայաստանի բոլոր դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու. Ոսկան Սարգսյան
Տավուշցի Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Որ Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու
Տավուշի մարզպետարանի հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին ԿԳՄՍ նախարարությանից Տավուշի մարզի 58 դպրոց ստացել է 2-ական հեծանիվ և հավելում․ «Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին: Մրցաշարն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև»:
Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնը թավ բեղեր ուներ, Իրաքի բանակի բոլոր զինծառայողները՝ զինվորից մինչև գեներալ, Սադամի բեղերի նման բեղեր էին պահում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեծանիվ ու հեծանվավազք սիրեր, այլ ՝մականախաղ, Հայաստանի բոլոր դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու և «ՀՀ վարչապետի գավաթ» անունով մականախաղի մրցաշար էիք անցկացնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հեծանվային արշավից հետո Նիկոլ Փաշինյանն ու մյուս մասնակիցները լողանում են Սևանա լճում և ժամանակ անցկացնում
- «Հրապարակ». Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը