Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Սեն-Սիրի ռազմական ակադեմիա
- Ֆրանսիացի նախարարն ասել է, թե ինչու է այցելում հենց Մոլդովա ու Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան