Հզոր պայթյուն Թուրքիայում
Թուրքիայի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնեղենի արտադրամասում պայթյուն է որոտացել, 20 մարդ վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական Հենդեկ մայրուղու վրա գտնվող մակարոնեղենի արտադրամասում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, գործարանում հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հաղորդման համաձայն, պայթյունի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 20 մարդ։
Նշվում է, որ տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարները շարունակում են մարել գործարանի հրդեհը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան
- Թուրքիայում «հիմար» բառի համար կինը դատապարտվել է
- Թուրքիայում հարձակվել են երկու ամերիկացի զինվորականի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան