Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»- Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանը Բաքվին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» իր հերթական խմբագրական առաջարկները, որում բացառապես կողմերի միջև փոխհամաձայնեցված տեքստն է։
«Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Համաձայնագիր, որը, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, մի փաստաթուղթ, որը սահմանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում և դրա փլուզման պահին», - նշեց Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քեռու շոկոլադի խ տառը
- Փաշինյանը Ադրբեջանին պարզ գործարք է առաջարկել, որից Բաքուն հրաժարվել է կամ ավելի բարձր գին պահանջել. Խաչատրյան
- Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան