Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
«Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում ու հաղորդակցվում է մեր քաղաքացիների հետ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նշել է՝ «...պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողություն»։
ՔՊ-ականն այսպես մեկնաբանեց Փաշինյանի «ներողությունը». «Խոսքն այն մասին է, որ Հայաստանը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից, դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի քաղաքացիները, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսուրս այլ երկրների շահերը սպասարկելու համար իր աղքատության, ունեզրկումների, երկրում կոռուպցիայի, օլիգարխիայի հաշվի՞ն, թե՞ վերջապես մենք պետք է դուրս գանք այս շրջապտույտից և ապահովենք միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։
Վարչապետի ներողությունը, երկրի ղեկավարի անունից ներողությունը նախորդ բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովորդին, ինչը նորմալ եմ գնահատում։
Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներին չպետք է հետաքրքիր, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար, եթե ինքը պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք որպես քաղաքական թիմ վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ներողություն ենք խնդրել ու նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետի ներողությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան