Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական կենտրոնում՝ աշխատանքի ժամանակ, վիրահատված՝ 72–ամյա կնոջ թոռը հետևից երկու անգամ հարվածել է բժշկի պարանոցին, որի հետևանքով կորցրել է հավասարակշռությունը, վայր ընկել գետնին՝ կոտրելով աջ ձեռքի ուսային հատվածի ոսկորը:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում բժիշկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով Ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է հանձնարարություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան