Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը՝ Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Նա դրական քայլ է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ոլորտում ձեռքբերումները, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին համապատասխան կարգով պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան