Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում
Սեպտեմբերի 16-ի գիշերը Աստրախանում հարկադիր վայրէջք է կատարել Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Աստրախանի օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան լրագրողներին ասել է, որ հարկադիր վայէջքի պատճառն այն է եղել, որ թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Նրան դուրս են բերել ինքնաթիռից և տեղափոխել Աստրախանի հիվանդանոցներից մեկը։
Դրանից հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան