Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ ընդմիջումները կարճ են, նիստերը՝ երկար։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հաջորդ դատական նիստը նշանակվեց ՍԴ-ում նիստի օրը, որին պետք է մասկացկի նաև Հրայր Թովմասյանը, Օրբերյալնն ասաց․
«Կդժվարանամ ասել, թե ինչ պատճառով երեքշաբթի օրը նշանակվեց դատական նիստ։ Պարոն Թովմասյանը շատ հստակ ներկայացրեց, որ սահմանադրական օրենքով նախատեսված ունի պարտավորություն մասնակցել ՍԴ նիստերին։ Հիմա վաղը նշանակվեց միստը ժամը 9-ին։ Ըստ էության ամենօրյա ռեժիմով դատական նիստեր են անցկացվում։ Հիմա, թե ինչու նշանակվեց վաղը, ես չեմ մեկնաբանի, որպեսզի մեղադրողի կարգավիճակում չհայտնվեմ։ Արդեն իսկ հրապարակվել են բավականին շատ նյութեր, որտեղ կան տարբեր կարծիքներ այս գործով շտապողականության հետ կապված։ Քանի դեռ չունեմ հստակ տեղեկատվություն, ինչի վրա կարող եմ հենվել,մնացածը կլինեն եզրահանգումներ անել, առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով, քանի հակառակն ապացուցված չէ»։
Հիշեցնենք, որ դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
- Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
- Խորոված սարքող Արտաշն ասում էր, որ շուկայում խոսում են. Թովմասյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան