Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դրանով իսկ պարզ է դառնում, որ Իսրայել-Թուրքիա առևտրաշրջանառությունն ամենևին էլ դադարեցված չէ և չի էլ եղել:
«Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSAİD) անդամ «İÇDAŞ» ընկերությունը ցեմենտ և երկաթ է արտահանել Իսրայել:
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Չանաքքալե նահանգի նավահանգստից ընկերությանը պատկանող նավը շարժվել է ուղիղ Իսրայելի Հայիֆա նավահանգիստ:
Ընկերության կողմից ապրանքների մատակարարման մասին բացահայտել է պաղեստինցի հատոզոտող Նայիմ Էյյուբը:
Նա նշել է, որ սա Իսրայել մատակարարումների միակ դեպքը չէ. նավահանգիստներից դուրս եկած նավերի երթուղուց պարզ է դարձել, որ Հայիֆա այլ նավեր ևս ուղևորվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել:
Ըստ պաղեստինցու՝ ընկերությունը նույնիսկ չի մտահոգվում երրորդ երկրների տարածքով մատակարարումներ իրականացնելու մասով:
Էյյուբի տեղեկություններով՝ Իսրայել արտահանումների համար տևական ժամանակ ընկերությունն օգտագործում է 11 նավ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան