Խորոված սարքող Արտաշն ասում էր, որ շուկայում խոսում են. Թովմասյանի առաջարկը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթացող նիստում արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մինչ ներկայացնում էր ճառը, դատավորն ընդհատեց նրան.
-Բավական է՝ աղավաղեք դատարանի խոսքը։
-Ես չեմ աղավաղում»,-արձագանքեց Թովմասյանը։
Կարճատև բանավեճից հետո Թովմասյանը շարունակեց խոսքը.
-2009-10-11 թվականներին շուկայում խոսում էին, որ այդ տարածքը պատկանում է դատավոր Հրայր Թովմասյանին,-հիշեցրեց, որ ինքն մինչև 2015 թ. ոչ Հայաստանում, ոչ էլ այլ երկրում դատավորի պաշտոն չի զբաղեցրել։
Այդ ընթացքում Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը թղթի վրա ինչ-որ բան գրեց ու ցույց տվեց Թովմասյանին։ Դատավորն ուշադրություն հրավիրեց փաստին։
Թովմասյանն արձագանեց, գիտի, Օրբելյանը հիշեց, որ շուկայում իբր ասել են՝ «դատավոր, դատախազ Թովմասյանին է տարածքը պատկանում»։
«Խորոված սարքող Արտաշն ասում էր, որ շուկայում խոսում են։ Ժողովուրդ ջան, եթե շուկայում խոսալն է դարձել մեղադրականի հիմք, ապա էս երկրում մարդ չկա, որի մասին ոչ մի բան չեն խոսում։ Եթե էդ խոսելն է դառնալու հիմք, եկեք որոշենք, որ շուկայում խոսելն ապացուցողական նշանակություն ունի, ու ոչ ավել, ոչ պակաս, կարող է դրվել Սահմանադրական դատարանի նախագահի մեղադրականի հիմքում»,-ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թովմասյանն առաջարկեց դատական նիստը շարունակել առանց լրագրողների
- Դատավորը սպառնաց Թովմասյանին սահմանափակել ելույթ ունենալու նրա իրավունքը
- Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
- Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
- Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել է
- Հրայր Թովմասյան. Եթե չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին