Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան
«Ըստ մեր թողած սպառազինության գնման պլանի, նկատի ունեմ, որ պայմանագրերն ու գումարները դրա համար պատրաստ էին, նախատեսված էր գնել շուրջ 2500 ԱԹՍ, որից կեսը մինչև 2020 թվականը պետք է հասներ Հայաստան»,-ԱԺ ասուլիսների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փոխեց այդ պլանը՝ փոխարենը գնելով սելֆիի ՍՈՒ-30-երը, որոնք չօգտագործվեցին պատերազմում։
«Դե թող գնա ներողություն խնդրի, որ 44-օրյա պատերազմում մենք ԱԹՍ չենք ունեցել»,-ասաց Մամիջանյանը։
Ըստ Մամիջանյանի, պատերազմում ՀՀ զինված ուժերը սպառազինության պակաս չեն ունեցել, արկերի կեսից քիչ քանակն է ընդամենն օգտագործվել։
Նրա խոսքով, ՄՈԲ ռեսուրսն է 4-օրյա պատերազմում հաղթել և փախուստի դեպքեր չեն արձանագրվել։
Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի, որ հոկտեմբերին չի համաձայնել զինադադարին և դրանից հետո բոլոր զոհերն իր մեղքին են։
«Ինքն այդպիսի սովորություն ուներ գլուխն իջեցնելով ներողություն խնդրի, այն քիչ է, թող ծնկաչոքից սկսի, այդքանով չի պրծնի։ Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է, այն ներողությունով չի մաքրվում»,-ասաց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
- Փաշինյան. Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը