ՈՒՂԻՂ. Մեղադրական եզրակացությունում նկարագրված իմ որևէ գործողություն չի կարող բնութագրվել որպես հանցագործություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրումմ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
«Ըստ էության ես հասել եմ մեղադրական եզրակացության 13-րդ էջ։ Մինչ այս պահը մեղադրական եզրակացությունում իմ որևէ գործողություն իր մեջ, ամենալայն, ամենանեղ, ամենապատկերավոր մեկնաբանության դեպքում որևէ կերպ չեն կարող բնութագրվել որպես հանցագործություն, նկարագրված գործողություններն իրենց մեջ հանցագործության որևէ տարր չեն պարունակում, այն դատողությունները, եզրահանգումները, կատեգորիկ պնդումները, որոնք արված են մեղադրական եզրակացության մեջ հիմնավոր չեն»,-նիստի մեկնարկին հայտարարեց Թովմասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան