Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով, ազատ է արձակվելու. Փաստաբան
Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև նշում է, որ, ըստ ամենայնի, նա Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։
«ՀԳ. Մալյանին բանտում ամեն անգամ այցելելիս սպասում էի, թե երբ է կալանավորական մասնաշենքի դարպասների մեջ հայտնվելու նրա լայն ժպիտն ու անմիջապես լսվելու նրա չարաճիճի «պրո՛նտո, սինյոր ադվոկատո»-ն։ Այնուհանդերձ, է՛լ չեմ ուզում տեսնեմ էդ պատկերը։ Շաբաթ օրվա այցելությունս - թվով 72-րդը - թո՛ղ լինի վերջինը։ Բա՛ստա, ամիկո միո»,- գրել է նա։
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատարանը մեղավոր է ճանաչել Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար ու դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով։
«Հաշվակցել Նարեկ Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը 2023 թ. սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թ. ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,-հայտարարել էր դատավորը դատավ-իռը հրապարակելիս։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։
Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարվա մենություն. Նարեկ Մալյան
- Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ. Փաստաբան
- Նարեկ Մալյանը սափրվել է. Մամիկոն Ասլանյանը մանրամասներ պատմեց խցակցից
- Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
- Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան