Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հարիկա Դրոնավալիի (2502) հետ։ Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով կես միավոր վաստակեց Ռամեշբաբու Վայշալիի (2498) հետ պայքարում։
Էլինա Դանիելյանը (2393) սևերով պարտվեց Դեշմուխ Դիվյային (2483):
Աննա Սարգսյան (2364) սպիտակներով ոչ ոքի խաղաց Սաչդև Տանյայի (2386) հետ։
Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) և Չինաստանին (2,5:1,5):
Հնդկաստանի հավաքականը հաղթել էր Ջամայկային (3,5:0,5), Չեխիային (3,5:0,5), Շվեյցարիային (3:1), Ֆրանսիային (3,5:0,5) և Ղազախստանին (2,5:1,5):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան