Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները,
• Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ա և Բ թաղամասերը (Բագրևանդ թաղամաս):
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: