Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակը
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի հրամանագրով կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան 2024 թվականի Ուկրաինայի պետական մրցանակը ուկրաինական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար։
«Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ջերմորեն շնորհավորում է Ռոման Գուրգենովիչին պետական մրցանակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»,- նշված է Ուկրաինայի ԳԱԱ կայքում։
Ռոման Բալայնը որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։
Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։
1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։
2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։
2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա