Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ Զայիլյանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր Netflix-ի «Ռիփլի» մինի սերիալի համար։
deadline.com-ի հաղորդմամբ, մրցանակը ստանալիս իր ելույթում Զայիլյանը շնորհակալություն է հայտնել իր դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին։
«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելը արդեն իսկ պարգև էր: Երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր»,- ասել է Սթիվ Զայիլյանը։
Ֆիլմի մասին. Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթը։
1960-ականներ։ Մի հարուստ մարդ վարձում է մանր խուլիգան Թոմ Ռիփլիին, որպեսզի նա մեկնի Իտալիա և իր «հիմար» որդուն հետ բերի ԱՄՆ: Նա նրան համարում է իր որդու՝ Ռիչարդի ընկերը, ով Իտալիայում փող է վատնում և չի պատրաստվում վերադառնալ ԱՄՆ, ուստի պատրաստ է շատ վճարել, եթե միայն Թոմը գնա Եվրոպա և համոզի իր «հիմար, անլուրջ» որդուն վերադառնալ տուն։
Հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվ Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա)։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող:
Սթիվ Զայիլյանը ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» և Բաֆտայի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար։
«Օսկար» մրցանակի է առաջադրվել «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։ 2020 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։
«Էմմի» մրցանակաբաշխության 2024 թվականի լավագույն սերիալներն են ճանաչվել «Սյոգուն» (Լավագույն դրամա) և «Հնարքներ» (Լավագույն կատակերգություն) հեռուստասերիալը։
«Սյոգուն»-ն այս տարի առաջադրվել էր «Էմմի»-ի 25 անվանակարգերում։ Արդյունքում այն ստացել է 18 մրցանակ։ «Հնարքներ»-ն այս տարի առաջադրվել էր 16 անվանակարգում, սակայն միայն երեքում է արժանացել մրցանակների։
«Էմմի» տարբեր անվանակարգերում ներկայացվել են սերիալներ, հեռուստատեսային ֆիլմեր և հեռուստաշոուներ, որոնք հեռարձակվել են հեռուստաալիքներով կամ առցանց հարթակներում 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան