Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.
«Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով, որոշեցի ես էլ անդրադառնամ:
1. Նախ, Դենիել Բաերը 2017 թվականից այլևս դեսպան չէ: Հիմա, որպես փորձագետ աշխատում է Կարնեգի հիմնադրամում և Կոնգրեսում հրավիրված է եղել՝ որպես նախկին դեսպան և փորձագետ:
2. Խոսելով Հայաստանի մասին նա ասել է հետևյալը. «Քաղաքական ընտրություն արվել է. դրա իրականացումը պահանջում է հմտությունների զարգացում, ենթակառուցվածքների ստեղծում և նոր քաղաքական մշակույթի ձևավորում։ Մոսկվան հավանաբար կփորձի դանդաղեցնել առաջընթացը։ Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել։»
3. Ընդհանուր ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել, համեմված հակառուսական դիրքորոշումներով: Սակայն պետք է հասկանալ, որ սա պաշտոնական դիրքորոշում չէ: Փորձագիտական կարծիք է»: