Քաղաքական 22:12 16/09/2024 Հայաստան

Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան

Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է.

«Շատ ավելի վտանգավոր է այն, թե ինչպես են այդ պրոթուրքական, պրոադրբեջանական կեղծ թեզերը ձևավորվում հայ հասարակության մեջ։ Որովհետև, ցավոք սրտի, մեզանում հայտնվում է մարդկանց խումբ, որը սկսում է հավատալ դրանց։ Ադրբեջանական թեզերը ներթափանցում են հայ հասարակության մեջ։ Մասնագիտական մեր թիմին խնդրեցին հետազոտություն կատարել այդ առումով։ Արդյունքներն այնպիսին էին, որ դրանք նախընտրեցին չհրապարակել։ Ինֆորմացիոն ասպատակություններին, որ Թուրքիան ու Ադրբեջանն անում են Հայաստանում, հայ հասարակությունը պատրաստ չէ։ Եվ ցավալին այն է, որ Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում հիմնականում պետական խողովակների միջոցով։

-Եթե հիմա հայ-թուրքական սահմանի սահմանազատում էլ լինի, պետական ռեսուրսները չեն դիմանա։ Կարևոր է, որ դրանք զուգահեռ պրոցեսներ լինեն։ Հայ-թուրքական սահմանը որոշ հատվածներում խնդրահարույց է, վերջին տարիներին ավելի խնդրահարույց է դարձել։ Ապօրինի ավազահանում է կատարվել, որոշ դեպքերում՝ գետերի հուները փոխվել են, ու դա խնդիր է։ Այնպես որ, ռազմավարական դադարն այն կարևոր ձեռքբերումը կլինի, եթե գործը հասնի հայ-թուրքական սահմանի սահմանազատմանը։ Եթե կադաստրի թղթի մասին են խոսում, դա մի պետության խնդիրը չէ։

-Մենք գործ ունենք զուգակցված 2 պետական համակարգերի հետ, որոնք գործում են հետևյալ 5 սկզբունքների համաձայն: Առաջինը, որ ՀՀ նկատմամբ ընկած վրեժի քաղաքականության կամ պատասխան հարվածի դեպքում պետք է ընկած լինի անհամաչափությունը: Այն, ինչ արվել է մեր նկատմամբ ու շարունակում է արվել, լինելու է շատ ցավոտ։ Հաջորդ կետը խորհրդանիշների դեմ պայքարն է։ Մյուսը որևէ ծախսերի դեմ կանգ չառնելն է: Երբ նայում ենք՝ հատկապես առաջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանն ինչ ծախսեր է արել Արցախում և Արցախի շրջակա հատվածներում, տեսնում ենք, որ գործ ունենք վրեժի քաղաքականության դրսևորումներից մեկի հետ:

-Այն մտավարժանքը, որ կա հայության մի մասի մոտ, որ եթե Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պատերազմը կավարտվի, այդպես չի լինելու։ Խաղաղությունն իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Խաղաղության պայմանագրից գերակնկալիք ունենալը ևս մեկ ծայրահեղություն է, որից պետք է հրաժարվենք։

-Ադրբեջանի պետության ստեղծման հիմքում դրված սահմանադրական փաստաթղթերը շատ ավելի խոցելի են, քան մեր Սահմանադրության մեջ եղած վիճարկելի դրույթները։ Այս թեզերը պետք է դնել շրջանառության մեջ։ Այո՛, Ադրբեջանը կհայտարարի, որ Հայաստանում իրենց Սահմանադրությունը սխալ են մեկնաբանում, բայց մեր հասարակության մեջ պետք է ներդրվեն այդ քննարկումները, թեզերը։ Մեր Սահմանադրության նկատմամբ Ադրբեջանի պահանջներն անհիմն են ու միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

-Խաղաղության խաչմերուկի պրեզենտացիա անողներին իմ համեստ հորդորն է՝ մի՛ արեք նման բաներ։ 21-րդ դարում ոչ ոք նման սլայդներով պրեզենտացիա չի անում։ Երկրի վարչապետին չպետք է տրվեն նման բաներ՝ անհասկանալի, ծավալուն սլայդներ։ Նույնիսկ ուսանողները գիտեն այդ մասին։

-Անընդունելի է, երբ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հայտարարությունների ընթացքում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից 3-րդ նախադասությունը հանվում է՝ ճանապարհի ռուսական վերահսկողության մասին։ Հուսամ՝ շփոթմունք է։ Մեծ լսարանի առջև միշտ չէ, որ բառախաղերն օգնում են։ Երբեմն դրանք կարող են ձախողման պատճառ լինել։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչի շուրջ է համաձայնությունը, Ռուսաստանն ինչի նկատմամբ է վերահսկողություն սահմանելու։ Պետք է խոսել գործընկերների հետ, և ոչ թե՝ որոշակի թեզեր հանել ու դրանք դնել շրջանառության մեջ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}