Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել է անփոփոխ։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելքյանը հայտնեց, որ բողոքարկելու եննաև վճռաբեկում։
«Ես այն համոզմանն եմ, որ իշխող քաղաքական ուժը սկզբունքային մոտեցում ունի, որ այս հարցում հանկարծ արդար դատական ակտ չլինի։ Համաստիացնում եմ, որ կրկնակի սկզբունքային է նաև մեր համար։ Այս գործի առանձնահատկությունն այն է, որ մենք ժամկետներում սահմանափակված չենք։ Վերաքննիչ դատարանն այսպիսի որոշում կայացրեց, կդիմենք Վճռաբեկ դատարան, այլ ատյաններ կան։ Հազար տարի էլ անցնի, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո , կարող եք տեսնել, որ հաշված օրերի ընթացքում անկախ նրանից,թե օրինական ուժի մեջ մտած կլինի կամ ՝ոչ, այս ակտն ուղղակի ապրել չի կարող։ Ակնհայտ քաղաքական գործ է»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հոդվածով։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր Շիրակի և Արարատի մարզի բնակիչների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս կալանավորված էր։ Հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց էր եղել: Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել էր՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել։ Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացվել, որն էլ բողոքարկվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
- Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան