Վրաստանից հայտարարում են, որ Հարավային Օսիայի հետ հաշտեցումը կպահանջի երկուստեք ապաշխարանք
Վրաստանի և Հարավային Օսիայի ժողովուրդների հաշտեցումը ենթադրում է նաև ապաշխարանք և փոխադարձ ներողամտություն։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Տարրական ճշմարտությունն այն է, որ չկա ավելի բարձր նպատակ, քան մեր տարածքային ամբողջականության վերականգնումն է, սա առաջինն է, երկրորդ՝ տարածքային ամբողջականության վերականգնումը կլինի միայն խաղաղ ճանապարհով, երրորդ՝ խաղաղ ճանապարհը ենթադրում է հաշտեցում, չորրորդ՝ հաշտեցումը ենթադրում է գիտակցություն, թե ինչ վերքեր ենք պատճառել միմյանց, թե ինչ վերքեր են մնացել մեզ վրա, ինչ ենք կարծում դրանց մասին. որ պատճառել ենք միմյանց, այս ամենի գիտակցում և, որտեղ անհրաժեշտ է՝ ապաշխարանք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխադարձ ներողամտություն»,- ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ումից և ինչ ձևով ներողություն կխնդրի Վրաստանը և արդյո՞ք պատրաստ է անձամբ ներողություն խնդրել։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 14-ին Գորիում ելույթի ժամանակ նախկին նախագահ Սաակաշվիլիին մեղադրել է դրսի հրահանգով Հարավային Օսիայում պատերազմ սկսելու մեջ և ասել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «պատերազմ հրահրողները կդատապարտվեն, և վրաց-օսական բարեկամության կործանման բոլոր մեղավորները կստանան խստագույն իրավական գնահատական», Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրելու Սահակաշվիլիի կողմից 2008 թվականին հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թոխարեն՝ «օս եղբայրներին ու քույրերին կրակի բոցերի մեջ գցելու համար»։
Իվանիշվիլիի խոսքերն այն մասին, թե Վրաստանը ներողություն կխնդրի, վրդովմունք առաջացրեց ընդդիմության և հասարակության մի մասի, այդ թվում՝ 2008 թվականի պատերազմի ժամանակ սպանված զինվորականների այրիների շրջանում։ Քաղաքացիները կարծում են, որ այս հայտարարությամբ Իվանիշվիլին Վրաստանը ճանաչել է որպես պատերազմի մեղավոր և արժեզրկել զինվորների սխրանքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերամիավորմանը
- Կախա Գոգոլաշվիլի. Եթե Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձվեն, պետք չէ անդամակցել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին
- Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան