ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչի արդյունքում գիտնականներից մեկը ստացած վնասվածքների պատճառով ՀՀ ոստիկանության կողմից տուժող է ճանաչվել:
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել գիտաշխատողների խաղաղ ակցիայի ժամանակ, ովքեր բեռնատարների առաջ փակել էին շինհրապարակի մուտքը: Գիտաշխատողները դիմել են այդ քայլին, երբ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, անսալով ՀՀ վարչական դատարանի՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում իրականացվող կառուցապատման աշխատանքները կասեցնելու մասին որոշմանը, շարունակել է շինաշխատանքները:
Կառուցապատման աշխատանքները Կենտրոնի շենքերի քարե շարվածքից պատերի կոնստրուկտիվ համակարգում առաջացրել են տարբեր ձևախախտումներ և առկա ճաքերի՝ բացվածքների դինամիկ զարգացում: Նման պայմաններում շենքի հետագա շահագործումը ոչ միայն կարող է վտանգ ներկայացնել գիտական անձնակազմի, այլ նաև նշված տարածքում շահագործվող բարձր ճշտության թանկարժեք գիտական սարքավորումների հետագա շահագործման համար:
Անթույլատրելի է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, երբ դատարանի որոշումը չի կատարվում և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան