Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց վարորդական իրավունքի է վարում, ասել է՝ դանդաղ վարեմ, կամ ժպտամ ոստիկանին, կարող է՝ ինձ չկանգնեցնեն։ Հիմա իր վախն իմ հետ ի՞նչ կապ ունի»,-այսօր դատարանում խոսելով իր դեմ ցուցմունք տված նոտար Ալվարդ Մելքոնյանի մասին՝ ասաց արդարադաության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։
Նա նշեց, հետագայում պարզվել է, որ նրա վախն անհիմն է։
«Կատարված արարք հանցագործություն չի, ես դրա հետ կապ չունեմ, բայց այն դրված է իմ մեղադրականի հիմքում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խորոված սարքող Արտաշն ասում էր, որ շուկայում խոսում են. Թովմասյանի առաջարկը
- Թովմասյանն առաջարկեց դատական նիստը շարունակել առանց լրագրողների
- Դատավորը սպառնաց Թովմասյանին սահմանափակել ելույթ ունենալու նրա իրավունքը
- Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան