Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Մենք աջակցում ենք սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,-Երևանում ասուլիում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Ըստ նրա, Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության, համագործակցության մի շրջան, որը հնարավորություն կտա Հայաստանին այդ թվում և առևտրի զարգացում, և բարգավաճում։
«Հայաստանը, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն։ Քանի որ Ադրբեջանը շուտով կհյուընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Ստեֆան Սեժուրնեն նշեց, որ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում. «Դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի, կարևոր է նրանց ներկայությունը, որպեսզի նվազեցվեն ռիսկերը, ամապնդվեն նաև դրա թափացիկությունը»։
«Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի»,-ասաց Ստեֆան Սեժուրնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան