Նոր մահափորձ Թրամփի դեմ
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափրոձ է տեցի ունեցել։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ hետաքննությունների դաշնային բյուրոն քննություն է իրականացնում։
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի նրա գոլֆի ակումբում: Նա գոլֆ էր խաղում Սթիվ Վիտկովի հետ, երբ հնչել են կրակոցները։ Միջադեպի հետևանքով Թրամփը չի տուժել։
Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել են հրացանի փողը, որը դուրս է եկել ցանկապատի հետևից, և նրանք կրակել են տղամարդու վրա, ով թաքնվել էր թփերի մեջ: Կասկածյալը մեքենայով դիմել է փախուստի, ավելի ուշ նա ձերբակալվել է։ Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալվածը Ռայան Ուեսլի Ռութն է։ Նա Հավայան կղզիներում փոքր շինարարական ընկերություն ունի, քննադատել է Թրամփին սոցիալական ցանցերում։
Իրավապահները նրա հայտնաբերել են AK-47 տեսակի ինքնաձիգ, GoPro տեսախցիկ և ուսապարկեր։
Թրամփը շնորհակալություն է հայտնել անվտանգության աշխատակիցներին անհավանական աշխատանքի համար։
ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ինքը «անհանգստացած է» և դատապարտում է «քաղաքական բռնությունը»։