Եկել եմ Ազգային ժողով, եթե ՔՊ խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկելու են առաջիկա գործողությունների ընթացքում իրենց անելիքները և հասկանալու, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու։
Սրբազանը նշեց, որ ԱԺ-ում է, եթե ՔՊ-ն ցանկանա՝ իրենց հետ էլ կհանդիպի։
«Եկել եմ Ազգային ժողով, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սրբազան պայքարը» հայտնել էր՝ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:
Այսօր Բագրատ Սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին ասաց, որ հարգելի պատճառ կա, որի մասին չի կարող պարազապես խոսել, բայց որևէ բան չկա՝ ոչ մերժումի, ոչ այլ բան, զուտ հանգամքներով է պայմանավորված. «Ուրիշ պատճառ կա, չեմ կարող դրա մասին ուղղակի խոսել»։
Սրբազանը նաև ասաց, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը փակ է եղել՝ իրավունք չունւ մանրամասնելու։
«Մենք առաջին իսկ վայրկյանից ասել ենք, որ սա ոչ թե ընդդիմության, որևէ կուսակցության, այլ բոլորի շարժումն է։ Նաև չակնկալիքների պայքար է։ Այդ սկզբունքը մենք պահել ենք։ Շարժման մեջ տեսնում եք գաղափարական տարբեր կողմնորոշումներով ու ուղղություններով ուժեր։
Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
- Այն լինելու է մեր պայքարի հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազանը՝ սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի մասին
- Որքան խորանում են ժամանակները, այդքան այս մարդկանց ցինիզմն ու լկտիությունն արտահայտվում է․ Բագրատ Սրբազան ․ ՈՒՂԻՂ
- Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
- Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան