Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում. Հակոբ Արշակյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Մեր մեջքի հետևում, չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, որ Բագրատ Սրբազանը ԱԺ-ում է, արդյո՞ք ՔՊ-ականները կհանդիպեն Սրբազանի հետ։
Հարցին՝ ցանկություն կա՞ Սրբազանի հետ հանդիպելու, Հ.Արշակյանը պատասխանեց. «Ես զբացված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն, կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման։ Լրագրողներին նա ասել էր. «Եկել եմ Ազգային ժողով, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»։
Հարակից հրապարակումներ`
- Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
- Եկել եմ Ազգային ժողով, եթե ՔՊ խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան
- Բագարտ Սրբազան. Նեռն իր էությանը համապատասխան փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին