Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։