Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, իսկ քաղաքացիությունը փոխելուց հետո արդեն մեկ ամսից ավելի է հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս որոշեց փոխել քաղաքացիությունը ու հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա ասաց. «Ամեն ինչ տեղի ունեցավ առաջին հերթին թիմիս ջանքերի շնորհիվ։ Գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ, արագ որոշումներ կայացվեցին։
Եթե ուզում եք իմանալ իմ այս որոշման պատճառները, ապա առաջին պատճառը, իհարկե, Հայաստանում թենիսի զարգացումն է։ Կարծում եմ՝ Հայաստանում մինչ օրս թենիսն այդքան մեծ համբավ չի վայելել, վստահ եմ՝ այս իրավիճակը կփոխվի, ապագայում Հայաստանի դրոշի ներքո ավելի շատ մարզիկներ թենիս կխաղան։ Մեծ ջանասիրությամբ աշխատելով՝ կարելի է հասնել նպատակին։
Կարծում եմ՝ ոգեշնչման աղբյուր կհանդիսանամ բոլորի համար։ Կարծում եմ՝ ցանկացած մարզիկ ցանկացած երկրում իր ամբողջ ներուժը ներդնելով որևէ ոլորտում՝ կարող է հասնել հաջողություն»։
Ավանեսյանը նշեց, որ երբեք որևէ կերպ չէր պատկերացնում, որ կփոխի քաղաքացիությունը ու հայկական դրոշի ներքո կխաղա։
Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարում է առաջին անգամ խաղացել Հայաստանի դրոշի ներքո։
«Այդ մրցաշարում շատ լարված էի՝ առաջին անգամ Հայաստանը ներկայացնելով ու Հայաստանի դրոշի ներքո խաղալով»,- ասաց թենիսիստուհին։
Հարցին՝ ո՞ր տարիքում կընդգրկվի կանանց վարկանիշային աղյուսակի (WTA) լավագույն տասնյակում, իհարկե, ինչու ոչ կլինի նաև աշխարհի առաջին ռակետը, նա պատասխանեց. «Հուսով եմ՝ հաջորդ տարի։ Իհարկե, կփորձեմ ամեն ինչ անել։ Ես շատ աշխատասեր եմ ու շատ լավատես։ Նշանակում է, մեծ շանսեր ունեմ այնտեղ հայտնվել։ Ամեն ինչ կանեմ այդ նպատակին հասնելու համար»։
Էլինա Ավանեսյանի ընտանիքն Արցախի Հանրապետությունից է։
«Շատ հաճախ ինձ տանը դիմում են հայերենով, փորձում եմ պատասխանել երբեմն ռուսերենով, երբեմն հայերենով։ Հայերեն շատ լավ հասկանում եմ, ուղղակի վստահ չեմ, որ կարող եմ հայերենով շփվել, մի քիչ ամաչում եմ, միգուցե հաջորդ անգամ արդեն ստացվի»,- ասաց Էլինան։
Իսկ վերջում նա արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մասնակցեցին ասուլիսին։
Այսօր Էլինան հանդիպելու է արցախցի փոքրիկներ հետ։
Էլինա Ավանեյանը ծնվել է Պյատիգորսկում, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Նրա ծնողները ծագումով Արցախի Հանրապետոթյունից են և 1992 թվականին տեղափոխվել են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս։
Վերջին տարիներին Էլինա Ավանեսյանն ապրում և մարզվում է Իսպանիայում։
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում
- Ավանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
- US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է առաջին շրջանում
- Ուկրաինացի թենիսիստուհին բացատրել է, թե ինչու չի սեղմել Էլինա Ավանեսյանի ձեռքը
- Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է
- Էլինա Ավանեսյանը հաղթել է Մեքսիկայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
- Էլինա Ավանեսյանը պարտվեց WTA-1000-ի երրորդ շրջանում
- Ցինցինատիի մրցաշար. Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
- Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով Անդրեեսկուին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան