Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է ներկայացրել
Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բողոքի պատճառն է Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիները, ովքեր իբր բռնի ուժով ուղարկվել են Ուկրաինայի հետ մարտական գոտի։
Նշվում է, որ միգրացիոն օրենսդրության խախտման պատճառով Չեչնիայում կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարրամովի հետ կապված նոտա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան