Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սակայն վաճառվող ջրի անվտանգության, նորմերի համապատասխանության վերաբերյալ որևէ վերահսկողություն չկա։ «Ավտոցիստեռներով բերվող ջուրը լաբորատոր քննության չի ենթարկվում։ Մենք չգիտենք՝ ինչ կերպ են մաքրվում ցիստեռները։ Մենք հաստատ գիտենք, որ երբ Թալինից ջրով մեքենան լցվում է, որևէ մեկը ստուգում չի իրականացնում, չի կապարակնքում։ Ո՛չ բուժհաստատությունը, ո՛չ համայնքի պատասխանատուն չի հաստատում, որ այդտեղից գալիս է մաքուր ջուր։ Իսկ ստացիոնար վաճառքի կետերում՝ բուդկաների մեջ, չգիտենք՝ ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում, ինչ ջուր է դատարկվում։ Արմավիրում սա լավագույն բիզնեսն է, որը չվերահսկվող է, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում ժողովրդի առողջության համար, մինչդեռ համայնքի ղեկավարը, բնակավայրի վարչական պատասխանատուն, բուժհաստատությունները, տեսչական մարմինը պարտավոր են վերահսկողություն սահմանել», - Էկոլուրին հայտնել են բնակիչները։
Մասնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ Արարատյան արտեզյան ավազանում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման հետևանքով տեղի է ունեցել ջրերի հանքայնացման աստիճանի բարձրացում: Արարատյան դաշտի ստորգետնյա ջուրը բնութագրվում է բարձր հանքայնացմամբ՝ կալցիումի, մագնեզիումի և հիդրոկարբոնատների գերակշռմամբ, ինչպես նաև խմելու ջրի որակական փոփոխություններից մեկն էլ կոշտության մակարդակի բարձրացումն է: Դեռ 2021թ-ին «Էկոլուր» մամուլի ակումբում անցկացված «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» կլոր սեղանի ժամանակ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության ջրի որակի հարցերով փորձագետ Լիանա Մարգարյանը հայտնել էր, որ խմելու ջրի այլ աղբյուրներ չունենալու պատճառով Առողջապահության նախարարությունն ավելացրել է խմելի ջրի նորմը Արարատյան դաշտի համար՝ 7 մգ էկվ/լ-ը դարձնելով 15 մգ էկվ/լ:
Արմավիրի մարզում խնդիրներից է նաև այն, որ Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի չաշխատելու արդյունքում կոյուղաջրերը լցվում են ոռոգման համակարգ և այդ ջրերով Արտաշարի բնակիչներն իրականացնում են ոռոգում։ Գյուղում տարածվում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։ Կա ռիսկ, որ կոյուղաջրերը կարող են թափանցել խմելու ջրի համակարգ։
Լրատվամիջոցը ս․թ․ հուլիսի 31-ին հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Հարցմանը ս․թ․ օգոստոսի 6-ին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան