Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։
«Երբ հարգարժան դատարանը հայտարարում է, որ իր վարքագծում ոչինչ չի փոխվել , ես պաշտոնապես ասում եմ՝ 4,5 տարում, բոլոր այն օրերին, երբ եղել է ՍԴ-ում դատական նիստ, նիստ չի նշանակվել։ Այսօր էլ որոեշեց, որ ես ժամը11-ին եմ, 9-ին պետք է նիստ լինի և չգիտեմ որքան կտևի և ես կհասցնե՞մ գնալ այնտեղ։ Վարքագծի փոփոխություն է, իմ համար բան չի փոխվել, ես նույն ձևով շարունակում եմ ասել ՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց իմ ասելիքը հանրությանը հասցրել եմ, որն այս «ճառի» գլխավոր հասցեատերն է ինձ համար»,- ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ շարունակելու է իր դիրքորոշումները բարձրաձայնել, որպեսզի դրանք հաշվի առնվեն վերջնական դատական ակտում։
«Այս դատական պրոցեսին որևէ հանրային ավելորդ ուշադրություն փորձել եմ չհրավիրել։ Փորձել եմ այս շենքի ներսում մնալ բացառապես իրավական հարթության վրա։ Միայն «հայտնի» իրադարձություններից հետո հանրության համար դարձավ հետաքրքիր»,- ասաց Թովմասյանը։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա վաղը։
Հիշեցնենք, որ դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
- Խորոված սարքող Արտաշն ասում էր, որ շուկայում խոսում են. Թովմասյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան