Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Այցելելով Երևան՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը հայ ժողովորին ու կառավարությանը։ Չնայած սպառնալիքներին, ակնհայտ թշնամաքին, որ Ռուսաստանը դրսևորում է, ցանկանում է ճնշել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն, ազատություն»,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նա նշեց, որ Հայաստանն այդ ուղղությամբ փուլ առ փուլ առաջ է գնում։
«Իմացեք, որ կարող եք միշտ ձեր հույսը դնել մեր աջակցության վրա ժողովրդավարական արժեքների համար։ Մենք աջակցում ենք բոլոր երկրներին, որոնք պայքարում են հանուն այդ արժեքների։
Ֆրանսիան միշտ ձեր կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են։ Հայաստանն այդ թեմաներից մեկն է»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։