Մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ. Սեյրան Օհանյան
«Մեր համար Արցախի հարցն ամենացավալին է, այն չի ավարտվել, որովհետև՝ Արցախի վերաբերյալ հակամարտությունն ավարտված չէ։ Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով անցած տարի բռնաթափեց այն»,- ԱԺ ասուլիսների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար, բայց այսօր հակառակն է տեղի ունենում։
«Ադրբեջանն ինքը լինելով ագրեսոր երկիր՝ փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի համար նախատեսված բոլոր պատժամիջոցները»,-ասաց բանախոսը։
Հայաստանում, ըստ Օհանյանի, պետք է պահպանվի Արցախի սոբյեկտայնության բոլոր տարրերը և հետվերադարձի հարցը պետք է օրախնդիր լինի։
«ՀՀ իշխանություններն ուղղակի հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ մի ռազմավարություն մշակելուց»,-հայտարարեց խմբակցության ղեկավարը և, շեշտելով, որ արցախցիների հետվերադարձի մասին ընդհանրապես չի խոսվում, հավելեց. «Այդ առումով այլընտրանք չունեն, Արցախի իշխանությունների կողմից իրականացվող գոնե մարտավարական քայլերը, որպեսզի միջազգային հարթակում բանակցությունները վերսկսեն»։
«Պաշտպանության նախարարությունը, ուժային կառույցները, նաև սահմանապահներն այն հատվածներում որտեղ ստանձնել են պաշտպանություն պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։ Այս իրականության մեջ, երբ Ադրբեջանում միջազգային գործընթացներ են նախատեսվում անցկացնել, ես գտնում եմ, որ էսկալացիայի վտանգը բավականին ցածր է, բայց մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ և մարտական գործողություններ կարող են ծավալվել նույնիսկ փոքր պատճառով»,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ ՀՀ ՊՆ-ն պետք է պատրաստ լինեն մարտական գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան
- Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
- Փաշինյան. Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը