Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան
Ինչ է պետք, որպեսզի հասարակ հարցը, ինչպիսին դասագրքերն են, գոնե դառնան վերահսկելի, գիտական։ Արդյո՞ք անորակ դասագրքերի հետ կապված այս իրավիճակի լուծում չի կարող լինել այն, որ գիտական-մեթոդական կամավոր խմբերը դասագրքեր կամ մեթոդական ուղեցույցներ հրատարակեն ուսուցիչների համար, թեկուզ՝ «պարտիզանական» ուսուցման համար։ Վերոնշյալ հարցերի մասին «Panorama-հարցազրույցի»-ի տաղավարում իր կարծիքն հայտնեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
▪Փոխանակ դասագրքեր փորձարկեինք ՝ գնացինք Տավուշում ինչ-որ չափորոշիչներ փորձարկեցինք։ Անհասկանալի է, թե ինչ է նշանակում չափորոշչի փորձարկում։ Նրա որոշ տարրեր, օրինակ՝ գնահատում, նախագծային ուսուցում, դրանք կարող են փորձարկվել, բայց չափորոշչի փորձարկումն ինձ համար անհասկանալի է։
▪Մի մարդ նյութեր է գրել Տավուշի համար, փորձարկվել է, հետո մեկ ուրիշ խումբ շահել է դասագրքի մրցույթում։ Եթե մի մարդու չափորոշիչը փորձարկվել է Տավուշում, բայց դպրոց է մտել մեկ այլ մարդու գրած դասագիրք՝ այդ փորձարկված նյութի արժեքը ո՞րն է։
▪Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում ես տեսա, որ Տավուշում նոր չափորոշիչների շնորհիվ արձանագրվել է կրթության մեծ աճ։ Ես դիտարկեցի այս տարվա ընդունելության քննության առաջին փուլի արդյունքները, որոնց մասնակցել են նաև Տավուշ-ի 12-րդ դասարանի աշակերտները, որոնց ավագ դպրոցի կրթությունը՝ 3 տարի ամբողջությամբ իրականացվել էր նոր չափորոշիչներով։ Եթե հավատայինք նախարարության պնդումներին, ապա այս տարի Տավուշի մարզի դիմորդները պետք է մի գլուխ բարձր լինեին մյուս մարզերի դիմորդներից։ Բայց ընդամենը երեք առարկա էր՝ էն էլ ֆրանսերեն, ռուսերեն և նման առարկաներ, որտեղ Տավուշի մարզը հանրապետական միջին բալից բարձր էր, մնացած բոլոր գլխավոր առարկաներից Տավուշի դիմորդների միջին արդյունքները մյուս մարզերից ցածր էին։
▪Ուսուցիչները վախ ունեն, որովհետև հնարավոր է հանկարծ տեսչությունն իրենց ստուգի և տեսնի որ, օրինակ, ուսուցումը նոր գրքերով չէ, այլ հին գրքերով, այլ թեմաներով և այլն․ Բայց ինձ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին բազմաթիվ ուսուցիչներ տնօրեններին խնդրում են, որ հանկարծ հին դասագրքերը չհանձնեն վերամշակման, թղթի մակուլատուրայի։ Ասում են՝ շատ բաներ ուզում ենք հին գրքերով սովորենք։ Սա արդեն մտահոգիչ է։
▪Կրթության մասնագետների նպատակները, ցավոք սրտի, շատ տարբեր են։ Ոմանց համար այն ինչ-որ ծրագրեր իրականացնելն է։ Ցավալի է, որ մեր կրթության մասնագետները ոչ միշտ են օգնում ուսուցիչներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում․
Հարակից հրապարակումներ`
- Կրթության համակարգում եթե լավ հարաբերությունների մեջ չես ղեկավարության հետ, շատ ճանապարհներ կփակեն քո առջև. Սերոբ Խաչատրյան
- Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ ամեն ինչից հուզվում են. ԿԳՄՍ նախարար
- Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը նվազել են. ԿԳՄՍՆ
- Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ուղեղները՝ ժխտելով փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները. Սասունյան
- Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է, ո՞ւր եք հանձնաժողովի անդամներ. Սերոբ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները