Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ:
«Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում»,-հայտնում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին