Հոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին
Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։
«Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող Տիրոջը, որ Նա խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` մեր ունեցած կորուստների համար»,- նշում են Արցախի թեմից։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ տունն եմ ուզում, ուր հավերժ մնաց իմ որդին. Արցախից բռնի տեղահանված
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- 2023 թ.-ին զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ
- Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Նախարար
- Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է
- Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել
- Գաղթի ճանապարհին մահացած տատիկի ձեռքում մի բուռ հող էր ու խաչ. Ականատես արցախցի
- Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
- Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը