Քեռու շոկոլադի խ տառը
Խաղաղության պայմանագրի՞ց սկսեմ, Աժ-ի միջազգային չափանիշներին, վերջապես համընկումի՞ց, Միրզոյանի՝ Ալիևին իրենց կախականջ լսարանի հետ շփոթելու՞ց, Փաշինյանի երկնած նոր չափաձողից՝ նյութի ու իդեալի մասին, կգ սմ նախարարի «չհուզվելու» մասին խայտառակ հորդորի՞ց,... ինչի՞ց ։
Սկզբունքորեն՝ մեկ է։ Իրար հավասար կարևորություն ունեցող դեպքեր են՝ անկարևոր իրենք իրենցով ու որոշիչ՝ մեր գլխին։
Խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը նրանով կարող է հայտնի դառնալ, որ երևան բերեց միակ անհամաձայնությունը փաշինյանյան խմբի և ալիևյան իշխանության միջև։
09/09 -ին Միրզոյանը բեմից հայտարարում է՝ խաղաղության տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել։
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն էլ կողքը կանգնած վկա։
Մի մատ երկրի ԱԳՆ-ն եկել է Երևան, ինքնիշխան երկրի Միրզոյանն այնպես է դողում, որ համարձակվում է սուտ խոսել՝ թոզ փչել եվրոպացի իր գործընկերոջ աչքերին. «Ադրբեջանին փոխանցած «խաղաղության պայմանագրի» նախագծի 10-րդ խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը»։
Մի կողմ թողնենք 10 անգամ խմբագրված ու այդպես էլ հայաստանյան հանրությանը անհայտ մնացած տեքստի բովանդակությունը, որում սակայն, ինչպես պարզվում է՝ չկա գերիների վերադարձի մասին դրույթ, ինչի մասին հերթական «աչքալուսանքը» արեց Ալեն Սիմոնյանը, թե՝ դա այն նոյ9-ի թղթի մեջ կա։
Ու՞։
Ու այնուամենայնիվ ինչու Միրզոյանը շտապեց իրենց ներքին խաղաղության բարաթը հայտարարել ամբողջական՝ գլուխ էր գովում, դիվանագիտական քպ հնարք էր բանեցում,... անհասկանալի է։ Ու Ադրբեջանը հակադարձեց Միրզոյանին, ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մակարդակով նրան ստախոս լինելը հրապարակելով։
«Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված են, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն»։
Փաշինյանենց առաջարկը, թե՝ եկեք կիսադատարկ թուղթը ստորագրենք, հետո վրան կլրացնենք, ալիևենք չկերան։
Ադրբեջանը ոչ միայն չհամաձայնեց «հետո լրացնելուն», այլև հիշեցրեց «Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին», որոնք «վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել»:
Ւբր իրենք իրենց մասով արել են ամեն ինչ։ Բայց ով կասի դա ալիևին։ Մի կես բերան կարո՞ղ է հիշեցնեք, թե ինչեր եք տվել՝ առանց թղթի ու ամենայն ջիգյարով։ «Ադրբեջանի արևմտյան շրջանները»։
Նկատեք՝ Փաշինյանը էլ Ալիևի սիրելին չէ, էլ բանավոր բաներ չեն պայմանավորվում։
Ու մինչ Ալիևը կրկին միակողմանի սեր է պարտադրում՝ Լիտվայում Գևորգ Պապոյանը գովազդում է «Խաղաղության խաչմերուկը», բա թե՝ տնտեսապես կարևոր է։
«Հացելու» գինը։ «Ադրբեջանի արևմտյան շրջանները»։ «Այստեղ հաց»։ Այստեղ այֆոն՝ և նյութ, և իդեալ՝ տեղ գտած դասագրքերում։
Թե ինչպիսին կլինի շարունակությունը՝ կորոշվի, ամենայն հավանականությամբ ԱԺ-ի նորաբաց սրճարանում, ուր «գրեչկա» չեն մատուցի ու Փաշինյանի ստեղծած ապագայում գրեչկա կերած անցյալը երեսով չեն տա։
Թեպետ՝ ինչ արժե անցյալում գրեչկա ուտելը, եթե Փաշինյանը հայտարարել է, որ ինքը վրեժ չի լուծում ժողովրդից շոկոլադ չուտելու պատճառով, և որ «քեռին» հենց լավ էլ շոկոլադ տվել է իրեն։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ոչ վարչապետ, ոչ ուսուցիչ, ոչ մեծ, ոչ էլ նույնիսկ փոքր
- Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
- Երբ լեզուն մատնում է տիրոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան