Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։
Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին