Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան
«Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որոնք ենթադրում էին քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եկեղեցին, ինստիտուցիոնալ առումով, քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազանը շարունակեց. «Մենք հայտարարությունների մեջ նշել ենք՝ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունը, տվյալ դեպքում քաղաքական իշխանություն դառնալու ցանկությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք էր տվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասցելու իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն, այդ պահից սկսած Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»։
Արշակ Սրբազանի խոսքով, նման իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը, տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ, առաջադրված լինի վարչապետի թեկնածու։
«Ինքս խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել էր իրավիճակ, երբ ինքը հարկադրված է եղել ընդունելու այդ առաջարկը, որովհետև համախմբումն գոյացել էր իր անձի շուրջը: Այդ իրավիճակում մեր կողմից առաջադրված, գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգևոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շարունակել: Ընտրությունն իրենն է:
Բնականաբար, եթե հոգևոր ծառայությունը կասեցվում է, այս որոշման մեջ արտացոլված է նաև Եկեղեցու, որպես ինստիտուտի, ամբողջական կեցվածքը»,- ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այս պայքարը չի ծնվել մեռնելու համար
- Բագրատ Սրբազան. Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է, եկեղեցին այս շարժման մեջ ներգրավված չէ
- Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին