Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանում այսօր պետք է շարունակվեր արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։ Թովմասյանն այսօր շարունակելու էր իր պաշտպանական ճառը։ Սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդհատվեց։ Այն կշարունակվի սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ին։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
- Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել է
- Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում է
- Հրայր Թովմասյան. Եթե չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու
- ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
- Հրայր Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը
- Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյանը՝ դատարանում
- Հրայր Թովմասյան. Մեղադրող կողմը եկել է դատաքննությանը մի նպատակով
- ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
- Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը շատ հետաքրքիր է լինելու․ Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան