Մայր տաճարն ունի նոր՝ բրոնզաձույլ խաչ
«Մայր տաճարը՝ սկսած հիմնատակներից, վերջացրած մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ»,- Մայր տաճարի վերանորոգումից հետո լրագրողների շրջայցի ընթացքում ասաց Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։
Նա ընդգծեց, որ Մայր տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրության համաձայն, իրականացված էր բարակ թիթեղներից, գտնվում էր խիստ քայքայված վիճակում։
«Ապամոնտաժված խաչը ցուցադրվում է թանգարանում, առաց որևէ միջամտություն։ Կարող եք այցելել ու ինքներդ կհամոզվեք, թե ինչ վիճակում է։
Մայր տաճարն ունի նոր բրոնզաձույլ խաչ, որը չասեմ ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,- ասաց ճարտարապետը։
Ամիրան Բադիշյանը վստահեցրեց, որ հիմնանորոգման ընթացքում ոչինչ չի փոխվել տաճարի ոչ մի հանգույցում, լուծումների մեջ, ուղղակի ամրակայել են, ամրացրել, տաճարի ողնաշարը բուժել։
«Տաճարի հավերժական կյանք ենք տվել այն իմաստով, որ եթե ունենք քարից կառուցված տաճար, որը գոյատևել է 1700 տարի, մենք այսօրվա հասած վիճակի վրա կատարել ենք բազմաբնույթ ամրակայման, նորոգման աշխատանքներ, գումարելով 1700-ամյա կյանքին, ուրեմն այդ իմաստով եմ ասել, որ, իրոք, մենք հավերժացրել ենք»,- ասաց ճարտարապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին
- Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
- Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին