Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին
«Գրեթե 6 տարի է Մայր տաճարն իր աղոթական դռները փակել էր հավատացյալների, այցելուների առջև։ Ավարտին է հասել Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները՝ հատակից մինչև մայր գմբեթի խաչ»,- Մայր տաճարի վերանորոգումից հետո լրագրողների շրջայցի ընթացքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Մուշեղ Սրբազանն ասաց, որ որմնանկարների գուները պայծառացել են ու մոտեցել այն գույներին, որոնք վրձնած են եղել հեղինակների՝ Հովնաթանյան ընտանիքի տաղանդավոր որմնանկարիչների կողմից։
«Գեղեցկությունը թաքնված է եղել մեր աչքից տարիների մրի, ծխի գոյության արդյունքում առաջացած շերտի ներքո, որոնք բացվել են շնորհիվ մեր վերականգնող մասնագետների»։
Նա ասաց, որ Մայր տաճարը բացվելու է ամբողջությամբ, հետևի հատվածը նույնպես։
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը վստահեցրեց, որ հիմնանորոգման ընթացում Մայր տաճարում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել, ընդհակառակը՝ յուրաքանչյուր սուրբ սեղան, որը դարերի ընթացքում որոշակի փոփոխություններ էր ենթարկվել ամրակայումների հետևանքով, ամրակայվել են իրենց իսկ նախատեսված տեղում. «Առաջիկա օծմամբ էլ սուրբ սեղաններն էլ ավելի պետք է սրբագործվեն ու հաստատուն կմնան հազարամյակներ ի վեր»։
Մուշեղ Սրբազանն ասաց, որ Մայր տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկված, հետևաբար յուրաքանչյուր նախագիծ, որը իրականացվել է, օգտագործված յուրաքանչյուր շինանյութ համաձայնեցված է եղել այն պահանջներին, որոնք ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, նաև Հայաստանում գործող օրենքներին։ Միայն 2012-2015 թվականների ընթացքում իրականացվել են նախագծերը։
Սրբազանը հայտնեց, որ եկեղեցու հիմնարար սյուները, թմբուկը խիստ վթարային վիճակում էին, այդ իսկ պատճառով էլ հենց որոշվել է փակել Մայր տաճարի դռները մինչև հիմնանորոգման ավարտը։
«Մայր տաճարի սյուները, տանիքները պահող մետաղները ժամանակի ընթացքում ժանգոտել էին, վնասվել։ Այս ամենը փոխարիվել են գերժամանակակից նյութերով։ Վստահեցնում եմ՝ 500 տարի հետո, այդ ժամանակվա գիտնականները եթե ուսումնասիրեն՝ կասեն, որ ամեն ինչ կատարվել է գրագետ, ճիշտ ու կառույցին հաիր ձևով», - ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին Մյուռոնօրհնության արարողությունը կկայանա Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին կկայանա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
- Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է եպիսկոպոսաց ժողով
- Ալեն Սիմոնյանը չի մասնակցին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
- Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. Մայր Աթոռ
- Նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը. Գևորգ Դանիելյանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին
- Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է
- Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին