Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
2024թ. սեպտեմբերի 28-ին և 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները: Ուստի, սիրելիներս, եկեք այս առիթներով 2024թ․ սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, ժամը 09:00-ին՝ Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթով շարժվենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Եկեք վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին խոնարհ հոգով, կոտրված սրտով մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ աղոթքով խնդրենք մեր սիրո ու հավատքի նորոգում:
Մեր փրկությունը միայն Աստծուց է: Ուխտերթ/Խաչերթը Քրիստոսի` դեպի Գողգոթա անցած ճանապարհի խորհուրդն ունի նաև: Տերն ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից» (Մատթ. 16:23): Ցանկացողները կարող են իրենց հետ օրհնված խաչ կամ սրբապատկեր ունենալ:
Ուխտերթի երթուղին՝
09:00-ին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկ,
15:00-ին Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտ կանգառ, աղոթք,
15:45-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից մեկնարկ,
17:00-ին Նորաօծ Մայր Տաճարում խոնարհում Հիսուս Քրիստոսի իջման վայրում, միասնական աղոթք:
‼️Հիշենք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն ասում է.
«Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)։
Խնդրում ենք տարածել և իրազեկել։
«Սրբազան Հայաստան» նախաձեռնություն»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է եպիսկոպոսաց ժողով
- Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
- Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. Մայր Աթոռ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան