«Ժողովուրդ». Երկրորդ անգամ է դատավոր Վահե Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում, ինչը ճակատագրական ավարտ կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի: Բանն այն է, որ դատական համակարգում շատ են տարածված խոսակցությունները, որՄիսակյանի լիազորությունները կդադարեցվեն, ու ԲԴԽ-ում էլ ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել, որ նրան պետք է հեռացնեն համակարգից:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մեջ երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն:
Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրև թե, դատավարական ժամկետների խախտում կար: Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան