Որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։
«Տեղում պարզվել է, որ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ փրկարարների օգնությունը, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ պետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Հատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։Տեղում պարզվել է, որ նա այսօր առավոտից որպես անհայտ որոնվող՝ Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։