Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ. Քանի դեռ Հայաստանը սահմանդրական փոփոխություններ չի իրականացրել, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող
«Հայկական կողմն առաջարկում է կնքնել խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքվի համար այդ մոտեցումն անընդունելի է։
«Կա նման կանոն, փաստաթոըղը չի համարվում համաձայնեցված, քանի դեռ համաձայնեցված չեն բոլոր դրույթները։ Պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում, և դետալները լայն հանրության համար չեն հրապարակվում։ Միայն պետք է ասել, որ համաձայնեցված է փաստաթղթի մոտ 80 տոկոսը։ Չի կարելի ուղղակի բացառել չհամաձայնեցված դրույթները»,-ասել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որպեսզի խաղաղության համաձայնագիրը կայուն և հաջողված լինի, անհրաժեշտ է հստակեցնել խնդրահարույց մնացած հարցերը։
«Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,-նշել է Հաջիզադեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան