Ամուրի շրջանում Robinson R66 ուղղաթիռի վթարի հետևանքով երկու հայ է զոհվել
Սեպտեմբերի 16-ին Ամուրի մարզում անհետացած Robinson R66 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, իսկ ինքնաթիռում գտնվող երեք անձինք մահացել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Զեյա շրջանի ԱԻՆ Միասնական դիսպետչերական ծառայությանը։
«Ուղղաթիռը գտնվել է, երեքն էլ զոհվել են։ Ուղղաթիռը հայտնաբերվել է այն նույն տեղում, որտեղ թողել էին արտակարգ իրավիճակների փարոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Telegram-112 ալիքի, օդանավում եղել են ոսկու արդյունահանող «Խերգու» ՍՊԸ-ի սեփականատեր Միքայել Հարությունյանը, նրա օգնական Շերամ Թովմասյանը և օդաչու Յուրի Բարաբաշը։
Նշվում է, որ վթարի հնարավոր պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Հարակից հրապարակումներ`
- Բոսնիա և Հերցեգովինայում ռազմական ուղղաթիռն ընկել է լիճը
- Իրանում հայտնել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
- ՌԴ-ում Սու-34 ինքնաթիռ է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան